Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Անի» և «Տորպեդո» թիմերն այսօր` հունվարի 24-ին, պետք է ստուգողական խաղ անցկացնեին, սակայն այն չի կայանա:
Թե ինչն է խաղի չկայացման պատճառը, հայտնի չէ:
«Փոխարենը հունվարի 27-ին Վաղարշապատի Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում կանցկացնենք «Դիլիջանի» հետ: Խաղը կմեկնարկի 15:00-ին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությա մեջ:
Ակումբի մամուլի քարտուղարությունն ավելի վաղ գրառում է կատարել ֆեյսբուքում` նշելով, որ «Անիի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմում փորձաշրջան անցնող 6 ֆուտբոլիստ է ընդգրկվել, որոնց մասին կպատմեն առաջիկայում: