Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Վոլվերհեմփթոնին»:
«Կարմիրների» առաջին գոլը խփեց կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ով եզրափակեց անկյունայինից կատարած փոխանցումը պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի կողմից:
Այսպիսով, 21-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջանների ընթացքում կատարել է 22 գոլային փոխանցում, որից 10-ը՝ ստանդարտների իրացումից։ Նա այս ցուցանիշով լավագույնն է ԱՊԼ-ում վերջին եկու մրցաշրջանի կտրվածքով: