Միլանի «Ինտերը» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսին։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
«Ներաձուրիները» վարձակալել են 29-ամյա նիգերացուն հետագայում գնելու իրավունքով։ Ենթադրվում է, որ «Ինտերը» Մոզեսին կգնի 12 միլիոն եվրոյով։
Մոզեսը «Չելսիում» խաղացել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ենթակայությամբ։
Նշենք, որ մինչ այս պահը Մոզեսը վարձակալությամբ հանդես էր գալիս «Ֆեներբախչեում»։