Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում ավարտվեցին 2 հանդիպումներ:
«Լեսթերը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ուեսթ Հեմին»: Բարնսի և Պերեյրայի գոլերին պատասխանել է Նոբլը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: Վերջին րոպեներին Պերեսը դարձյալ 11-մետրանոցից հստակ հարվածով 3-րդ գոլն է խփել, իսկ նախավերջին րոպեին նաև դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 4:1:
Զուգահեռաբար ընթացած խաղում «Տոտենհեմը» նույն հաշվով հաղթեց «Նորվիչին»: Դելեի Ալիի գոլին պատասխանել է Տիմո Պուկին (11-մետրանոց): Խաղավերջում՝ 80-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ է իրացրել Սոն Հոն-Մինը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Պրեմիեր լիգայում 4 խաղ անց (2-ական ոչ-ոքի և պարտություն) Մոուրինյուի թիմը հաղթում է:
«Լեսթերը» 48 միավորով 3-րդ հորիզոնականում է, «Տոտենհեմը» 34 միավորով բարձրանում է 6-րդ տեղ: