Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Բարնլիին»:
Խաղի 39-րդ րոպեին Վուդը բացել է հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Ջեյ Ռոդրիգեսը կրկնապատկել է այն:
«Յունայթեդը» ԱՊԼ-ի 2-րդ անընդմեջ խաղում պարտվում է նույն 0:2 հաշվով:
Սուլշերի գլխավորած թիմը 34 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Բարնլին» 30 միավորով բարձրանում է 13-րդ տեղ: