Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնիստաս» թիմին, որը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում: «Արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով:
Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Բրահիմ Դիասը խփել է «Ռեալի» 3-րդ գոլը, որից հետո նա մոտեցել է թիմի երկրպագուներին, գրկախառնվել և իր մարզաշապիկը նվիրել երկրպագուներից մեկին։
👕🎁🤩 ¡Así agradeció @Brahim el apoyo de nuestros #RMFans! #RMCopa | #HalaMadrid pic.twitter.com/mJccQGW1Ap
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) January 22, 2020