Լիգա 2-ի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (20 խաղում 18 գոլ)՝ Տինո Կադևերեն, պաշտոնապես դարձել է «Լիոնի» ֆուտբոլիստ։ Զիմբաբվեցի 24-ամյա հարձակվողը «Հավրից» ֆրանսիական գրանդ է տեղափոխվել 15 մլն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստը մինչ այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հավրում» և «Լիոնին» կմնա արդեն ամռանը։