«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է «կարմիր սատանաների» տրանսֆերային քաղաքականությունն ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Բարնլիից» կրած պարտությունից հետո.
«Նայում ես մի քանի ֆուտբոլիստների, ովքեր հայտնվել են թիմում. նրանք իսկապե՞ս ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներ են: Ո՞վ է նրանց գնում` մարզիչը, այստեղ ու հիմա, թե՞ ակումբը: Այս թիմի համար 600 մլն եվրո են ծախսել, իսկ լավագույն ֆուտբոլիստները ստացվում է`նրանց սաներն են:
Սա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես են ընտրել ֆուտբոլիստներին, ինչ կեղտոտ ձևով է դա արվել: Պետք է միասնական լինել, ոչ թե խնդիրն ինչ-որ մեկի մեջ փնտրել: Ես սիրում եմ այս ակումբն ու նրան լավագույնն եմ մաղթում: Բայց ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո թիմը շատ փշոտ ճանապարհով է ընթանում»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Երկրորդ անընդմեջ խաղում պարտվելով` «Մանչեսթեր Յունայթեդը» 24 տուրից հետո 34 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Չեմպիոնների լիգայի գոտուն թիմը զիջում է 6 միավորով: