Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը հնարավոր է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Tuttosport-ը:
35-ամյա հարձակվողը հայտնվել է «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում, քանի որ Օլե Գունա Սուլշերի թիմը խնդիրներ ունի վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեջքի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
Հավելենք, որ Տևեսը 2007-2009 թվականներին խաղացել է անգլիական ակումբի կազմում:
«Բոկա Խունիորսի» կազմում Տևեսը այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ: Արգենտինական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի ամառ: