Իտալական «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է հայտնվել Լոնդոնի «Տոտենհեմում», հաղորդում է Aksam-ը:
Մոուրնյուի գլխավորած թիմը պաշտոնական առաջարկով կդիմի 25-ամյա ֆուտբոլիստին գնելու համար:
Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառել թուրք ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Չալհանօղլուն մասնակցել է 18 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: