«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացել է ռուսական «Խիմկիից», որը գլխավորում էր նախորդ տարվա ապրիլից։ Այդ մասին հաստատեց ակումբի գլխավոր տնօրեն Վասիլի Իվանովը․
«Այսօր Անդրեյ Տալալաևը հեռացավ ակումբից: Այժմ ակումբի զարգացման վեկտորը փոխվել է, շեշտը դրվելու է երիտասարդության վրա: Մենք լուրջ հովանավոր չունենք, ուստի Անդրեյ Վիկտորովիչը որոշեց հեռանալ: Այս որոշումը կայացվել է խորհրդի համաձայնությամբ»։
Հիշեցնենք, որ Տալալևը, ըստ երևանյան ակումբի, «Փյունիկից» հեռացել էր ընտանեկան պատճառներով, սակայն հենց հաջորդ օրը գլխավորել էր «Խիմկին»։