«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Ես չեմ կարծում, որ Պոգբան վնասվածքից իր վերադարձի ճանապարհին է։
Եթե նա նույնիսկ վերադառնա, ապա, միևնույնն է, կմոգոնի մի նոր բան, որպեսզի չխաղա ու հեռու մնա ակումբից»,-ասել է Սքոուլզը Premier League Production-ի եթերում «Բարնլիի» դեմ (0-2) խաղից հետո։
Հիշեցնենք, որ Պոգբան հունվարին ենթարկվել էր կոճի վիրահատության։