Էլինա Սվիտոլինան Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում երկու սեթում առավելության է հասել ամերիկուհի Լորեն Դևիսի նկատմամբ 6-2, 7-6(8) հաշվով։
Հանդիպման վերջում Սվիտոլինան ցանցի մոտ մի հարված է կատարել, որից հետո գնդակը հակառակորդի կիսադաշտում հայտնվելուց հետո վերադարձել է Սվիտոլինայի կիսադաշտ։
Ուկրաինուհի թենիսիստուհին միավորի տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում ու գրել․ «Հավանաբար կյանքիս լավագույն հարվածը»։
Probably the shot of my life 🌪🌪🌪😁 @australianopen pic.twitter.com/qLSHwlyWRX
— Elina Svitolina (@ElinaSvitolina) January 23, 2020