Grand Slam-ի մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսն իր հիացմունքն է արտահայտել 15-ամյա հայրենակցի` Կորի Գաուֆի նկատմամբ: Երկու թենիսիստները դուրս են եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան ու կարող են միմյանց հետ մրցել մրցաշարի քառորդ եզրափակչում.
«Կարծում եմ` նա անհավանական տպավորիչ է: 15 տարեկանում ես այնպիսին չէի, որը հիմա ունի Գաուֆը ինչպես կորտում, այնպես էլ`դրա սահմաններից դուրս: Ես գիտեմ, որ հիմա երեխաները շատ արագ են մեծանում, բայց ես վստահ չեմ: Ես նույնիսկ մոտ չէի այն խելքին, որն ունի նա:
Առջևում դեռ խաղեր ունենք, այնպես որ կտեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի: Կարծում եմ` նա հաղթանակները շարունակելու հիանալի շանս ունի: Նա մարտիկ է: Ես պետք է անեմ այն, ինչ անհրաժեշտ է`պայքարեմ յուրաքանչյուր միավորի համար»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում Tennis 365-ը:
Սերենան հաջորդ խաղը կանցկացնի չինուհի Վան Ցյանի հետ, իսկ Կորին կխաղա ճապոնացի Նաոմի Օսակայի հետ: