«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին յուրօրինակ ռեկորդ է սահմանել Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմային» (3:1) հաղթելուց հետո: Սարին «Յուվենտուսի» առաջին 60 տարեկանից բարձր տարիք ունեցող մարզիչն է, ով իր 15 տնային մեկնարկային հանդիպումներից 14-ում հաղթել է:
Վերջին անգամ նման արդյունքի հասել էր Կառլո Պարոլան՝1960 թվականին: