Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կարիերան կշարունակի Թուրքիայում։
34-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Անտալյասպոր» ակումբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոդոլսկու պայմանագիրը նախատեսված է լինելու կես տարով։
Հունվարի 18-ին Պոդոլսկին լքել էր ճապոնական «Վիսել Կոբեն» ու ազատ գործակալի կարգավիճակ ուներ։
Նշենք, որ Պոդոլսկին Թուրքիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի։ 2015-ից 2017 թվականների ընթացքում նա հանդես է եկել «Գալաթասարայի» կազմում։