Վաղը՝ հունվարի 24-ին «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Արմավիրի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 12։00-ին։
Թիմը այսօր նախախաղային մարզում է անցկացրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ուրարտուն» ընկերական խաղում հաղթեց Երևանի «Լոկոմոտիվին» (3:0)։
Գոլերը հեղինակեցին՝ Սեմյոն Սինյավսկին, Խուան Ազոկարը և ակումբում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը: