«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը ճանաչվել է Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Tf 1-ը:
Այս մրցանակը նրան շնորհվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության կողմից:
Հիշեցնենք, որ Բեն Յեդերը դեկտեմբերին Լիգա 1-ում անցկացրել 4 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Մոնակոն» այդ խաղերում՝ 12 հնարավորից վաստակել է 10 միավոր: