«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը, Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» հետ կայացած խաղից հետո ասել է, որ նրա խաղացողները հոգնել են, քանի որ նրանք ստիպված են շատ խաղեր անցկացնել:
«Մենք աշխատում ենք ուժեղացնել կազմը տրանսֆերային պատուհանի ժամանակ, հուսով եմ, որ կարող ենք ինչ-որ մեկին ձեռք բերել: Կարծում եմ, բոլորը տեսնում են, որ մեր խաղացողները հոգնել են,և ես ոչ մեկի հետ կապված ոչ մի բողոք չունեմ, որովհետև նրանք իրենց ամբողջ ուժերը ներդրեցին հանդիպման ընթացքում»,- մեջբերում է Սուլշերին Reuters-ը։