Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ իր հաճախորդի «Ռեդ Բուլ Զալցբուրգից» Բորուսիա տեղափոխելը ճիշտ որոշում էր: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին հավակնում էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նա ընտրեց «Բորուսիան»:
«Կարծում եմ ՝ Գերմանիա գնալը ճիշտ որոշում էր: Քանի որ, եթե մենք խոսում ենք Պրեմիեր լիգայի մասին, ապա այս առաջնությունը համարում ենք ֆուտբոլային հիերարխիայի գագաթնակետը, և այս լիգա տեղափոխվելիս՝ պետք է զգույշ լինեք»,- մեջբերում է Ռայոլային Mirror-ը: