«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է Իսկոյին տեսնել իր թիմում : «Կարմիրների» մարզիչը կարծում է, որ իսպանացի խաղացողը կիսապաշտպանությունում թարմություն կմտցնի, հայտնում է Desmarque-ն:
Նշվում է, որ Իսկոյի տրանսֆերի համար «Ռեալը» մտադիր է ստանալ առնվազն 70 միլիոն եվրո:
Անգլիական ակումբը Իսկոյի համար պայքարում միայնակ չէ․ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»: