Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղից հետո «Լեսթերի» մարզիչ Բրենդան Ռոջերսը տված հարցազրույցում նշել է, որ իր թիմը չի կարող հույսը դնել միայն հարձակվող Ջեյմի Վարդիի վրա:
«Նա անհավատալի խաղացող է, նա մեզ համար շատ, շատ կարևոր է, բայց դուք երբեք հաջողության չեք հասնի, և ձեր գործերը կարգին չեն լինի, եթե ամբողջովին կախված լինեք մեկ խաղացողից:
Նշենք, որ «Վեսթ Հեմի» հետ խաղում Վարդին փոխարինվեց վնասվածքի պատճառով։ Դրանից հետո «աղվեսները» վստահորեն հաղթեցին մրցակցին: