«Իբիցայի» գլխավոր մարզիչ Պաբլո Ալֆարոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի խաղում «Բարսելոնայից» հետ: Որոշիչ գոլը հեղինակեց Գրիզմանը՝ 90+5 րոպեին:
«Ես հպարտ եմ իմ խաղացողներով, բայց ահավորն այն է, որ մենք պարվեցինք ամենադաժան ձևով: Մենք գրեթե հաղթում էինք: Այժմ կարող եք շնորհավորել «Բարսելոնային» և նրանց մաղթել երկար ճանապարհ մրցաշարում:
Մենք ցույց տվեցինք, որ մեր թիմը ոգի ունի, մենք հսկա քայլ կատարեցինք, անհնար էր ավելին անել»,- մեջբերում է մասնագետին Mundodeportivo-ն: