«Լոկոմոտիվը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ֆուտբոլիստ Արամ Շախնազարյանի հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանը և մոտ օրերս կվիրահատվի։
Վիրահատության բոլոր ծախսերը կհոգա «Լոկոմոտիվ» ՖԱ-ն:
«Առողջություն և հաջողություն ենք մաղթում Արամին հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: