UFC-ի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Instagram-ի իր էջում հաղորդագրություն է թողել իր առաջիկա մրցակցի՝ Խաբիբ Նուրմագամեդովի համար։
«Տիրամիսուն ակտուա՞լ է երեքշաբթի օրերին։ Վերցերու՛ այս քաղցր աղբը, Խաբի՛բ Նուրմագամեդով»,-գրել է Ֆերգյուսոնը հրապարակած լուսանկարին կից։
Խաբիբ Նուրմագամեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կայանալու է ապրիլի 18-ին UFC 249-ում Նյու Յորքում։