Իսպանիայի Գավաթի խաղարկության (Copa del Rey) 1/16 եզրափակչում «Իբիցան» հյուրընկալել է «Բարսելոնային»:
Հանդիպումն ավարվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2:1: «Բարսելոնան» հանդիպմանը ներկայացել էր մի շարք ֆուտբոլիստների՝ մասնավորապես Մեսսիի բացակայությամբ:
Խաղի 9-րդ րոպեին Կաբալյեն բացել է հաշիվը: 72-րդ րոպեին դե Յոնգի փոխանցումից հետո Գրիզմանը հավասարեցրել է հաշիվը:
Հիմնական ժամանակին ավելացվել է 6 րոպե. 4-րդ րոպեի ավարտին Գրիզմանը դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով կատալոնական թիմին:
Կիկե Սետյենի թիմը դուրս է գալիս Արքայական Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: