Grand Slam-ի մրցումների 20-ակի հաղթող, շվեյացարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Australian Open-ի երրորդ շրջան` 6:1, 6:4, 6:1 հաշվով առավելության հասնելով Սերբիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կրայինովիչի նկատմամբ:
4-րդ շրջան դուրս գալու համար 38-ամյա շվեյցարացին կմրցի ավստրալացի Ջոն Միլմանի հետ:
Australian Open-ի գործող չեմպիոնը աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է: Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին: