«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմ
համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 7 ֆուտբոլիստների հետ:
Թիմից հեռացել են Վիլմոնդ Օրացիուսը, Ռևիկ Եղիազարյանը,Պավել Պուլուկչուն, Անդրեյ Հլադիշը, Վոլոդիմիր Մելնիչենկոն, Բոգդան Ռյաբեցը և Դմիտրի Գայդարժին:
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր ֆուտբոլիստներին, մաղթել հաջողություն կարիերայի հետագա ընթացքում։
Հավելենք, որ այս ընթացքում թիմում փորձաշրջան են անցնում 20 ֆուտբոլիստներ: Ավելի ուշ կհայտարարենք պայմանագրերի կնքման մասին: