Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Սամուել Չուկվեզեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության գոտում, հաղորդում է Sky Sports-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: 20-ամյա նիգերիացին համարվում է ակումբի առաջատարներից մեկը:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: