«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատմել է, թե ինչու ակումբը պայմանագիր չի կնքել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Շշուկները ֆուտբոլիստին կապում էին անգլիական ակումբի հետ, սակայն դեկտեմբերին ֆուտբոլիստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա».
«Կարևոր է, որ մենք չկորցնենք սթափ մտածողությունը: Կան բաներ, որոնք անպայման պետք է վերահսկվեն, երբ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ես կնքում: Չի կարելի իշխանություն տալ գործակալներին` նրանց թույլ տալով թելադրել հրաժարագնի կետերն ու այլն: Հենց դա էին ցանկանում անել մեզ հետ, բայց մենք պետք է սառը գլխով դատեինք ու ամեն ինչ մեր ձեռքում պահեինք»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Հիշեցնենք` հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վնասվածքով պայմանավորված, ակումբն ակտիվորեն սկսել է հարձակվողի փնտրտուքներն ու ցանկանում է կարճաժամկետ գործարք իրականացնել մինչև մրցաշրջանի ավարտը`ուժեղացնելով այդ դիրքը: