Grand Slam-ի մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության 3-րդ շրջան` 6:2, 6:3 հաշվով հաղթելով Սլովենիայի ներկայացուցիչ Տամարա Զիդանշեկին: Հանդիպումը 1 ժամ 18 րոպե է տևել:
Մրցաշարի չորրորդ շրջան դուրս գալու համար Սերենա Ուիլյամսը կմրցի չինուհի Վան Ցյանի հետ:
Australian Open-ի գործող չեմպիոնը ճապոնուհի Նաոմի Օսական է: Նախորդ տարվա եզրափակչում նա 7:6 (7:2), 5:7, 6:4 հաշվով հաղթել էր չեխ Պետրա Կվիտովային: