Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Այս մասին հայտնում է Bleacher Report-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը արդեն նոր դարպասապահ է փնտրում։ «Չելսիում» կարծում են, որ Կեպային կարող է փոխարինել «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը։ Անգլիացի դարպասապահը 27 տարեկան է։
Հիշեցնենք, որ «Չելսին» Կեպա Արիսաբալագային գնել էր 2018 թվականի ամռանը Բիլբաոյի «Աթլետիկից» 80 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կեպայի խաղից դժգոհ է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։