ՊՍԺ-ի հարկձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ ոգեշնչվում է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայից.
«Ինձ առավելապես ոգեշնչում է Մեսսին, ով հաղթել է ամեն ինչ «Բարսելոնայի» կազմում: Սակայն ես արդեն չեմ կարող կարիերաս կառուցել նրա կարիերայի նման, քանի որ թեկուզ մեկ հանգամանք այդպես չէ՝ ես չեմ մնացել «Մոնակոյում»:
Չմոռանալով Մեսսիի մասին՝ ես պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուի կարիերայից»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: