Իտալական «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» երտասարդ հարձակվող Թահիտ Չոնգին, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ միլանյան ակումբի ներկայացուցիչները արդեն հանդիպել են հարձակվողի գործակալների հետ:
Հիշեցնենք՝ նախկինում հաղորդվում էր, որ Չոնգին իր կազմում է ուզում տեսնել Թուրինի «Յուվենտուսը»:
Հավելենք, որ Նիդեռլանդները ներկայացնող 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: