«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սպորտինգը» շարունակում են բանակցել կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերի շուրջ։
Անգլիական ակումբը, A Bola-ի փոխանցմամբ, նոր առաջարկ է արել։ ՄՅՈւ-ն, 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 55 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սպորտինգը» 80 միլիոն եվրո է ուզում ստանալ Ֆերնանդեշի տրանսֆերից։ «Ման․ Յունայթեդը» հայտնել էր պորտուգալացիներին, որ գործարքը չի կայանա, եթե լիսաբոնյան ակումբը չիջեցնի տրանսֆերի գինը։
Նշենք, որ Ֆերնանդեշը անձնական պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ համաձայնեցրել է արդեն։ Նրա աշխատավարձը շաբաթական կազմելու է 13 հազար ֆունտ։