Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, ակումբների միջև առկա համաձայնությունից ելնելով, պետք է տեղափոխվի «Սոչի», չնայած այս տեղափոխությանը դեմ է ինչպես ֆուտբոլիստը, այնպես էլ` թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը:
Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք` «Զենիթը» որոշում է կայացրել է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստին վարձակալությամբ ուղարկել «Սոչի»:
Երեկ` հունվարի 21-ին, Կոկորինը պետերբուրգյան թիմի մեկնարկային կազմում մասնակցել է քաթարական «Ալ-Ուվայնախի» հետ ընկերական խաղին (10:0) ու դարձել հեթ-տրիկի հեղինակ:
Այսօր առավոտյան էլ Կոկորինը ռուսական ակումբի ֆուտբոլիստների հետ մասնակցել է «Զենիթի» մարզմանը: