Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ:
«4 տարի անց մենք նորից հանդիպեցինք: Հուսով եմ` դեռ շատ անգամներ կտեսնվենք: Հաջողություն եմ մաղթում Ճապոնիայում: Գրկում եմ, Անդրես Ինիեստա»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` ավելի վաղ Կասիլյասը հանդիպել էր նաև «Բարսելոնայի» մեկ այլ լեգենդի` Կառլես Պույոլի հետ: