«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր թիմի խաղը անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի` «Արսենալի» դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`2:2 հաշվով.
«Մենք ցանկանում էինք ու կարող էինք հաղթել: «Արսենալը» մեր գոլից հետո մնաց 10 հոգով, մենք պետք է ավելացնեինք ու ևս մեկ գոլ խփեինք, բայց դադարեցինք պաշտպանվել ու մրցակցին երկու գնդակ նվիրեցինք:
Տղաներն իրենց աշխատանքը չկատարեցին ու միավորներ կորցին: Պահերը շատ էին, բայց մենք չունենք «մարդասպանի բնազդը», գուցե այն պատճառով, որ թիմը շատ երիտասարդ է: Ես գոհ եմ նրանից, որ «Չելսին» ընթանում է 4-րդ տեղով, բայց հաշվի առնելով այն, թե մենք ինչպես խաղացինք, միավորների թիվը պետք է ավելի շատ լիներ»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ն:
24 տուրից հետո «Չելսին» 40 միավոր ունի իր ակտիվում, լոնդոնցիները երրորդ տեղում ընթացող «Լեսթերին» զիջում են 5 միավորով: