Իտալացի փորձառու դարպասապահ Ստեֆանո Սորենտինոն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է Tuttosport-ը:
Սորենտինոյի պայմանագիրը «Կիևոյի» հետ ավարտվել էր 2019-ին: Դրանից հետո փորձառու դարպասապահին չէր հաջողվել նոր ակումբ գտնել:
40-ամյա Ստեֆանոն նախկինում պաշտպանել է ՝ «Յուվենտուսի», «Պալերմոյի», «Տորինոյի» և մի շարք այլ ակումբների դարպասները:
Հավելենք, որ ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում իտալացին զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է «Լացիոյի» նախկին դարպասապահ Մարկո Բալոտան:
Նա 2008-ին խաղադաշտ է դուրս եկել 44 տարեկան հասակում: