Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում երեկ կայացավ «Նապոլի» – «Լացիո» հանդիպումը։
Հռոմեական ակումբի ռմբարկու Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է այդ խաղի արդյունքը, տեղեկացնում է Tuttosport-ը:
«Սա կորցրած հնարավորությունների հանդիպում էր: Մենք ամբողջ խաղի ընթացքում լավ տեսք ունեինք և պարտավոր էինք հաղթել:
Ես էլ ունեմ մեղքի իմ բաժինը: Առաջին խաղակեսի սկզբնամասում պետք է իրացնեի 11-մետրանոց հարվածը:
Ինչ կարող եմ ասել. ցավալի պարտություն էր»,- հայտարարել է իտալացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտերին»: