Մադրիդի «Աթլետիկոն» նոր առաջարկ է նախապատրաստում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, այս անգամ «Աթլետիկոն» 15 միլիոն եվրո է առաջարկելու ու ևս 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը մերժել էր «Աթլետիկոյի» առաջին առաջարկը 10 միլիոն եվրոյի դիմաց Կավանիին գնելու համար։
Ավելի վաղ ուրուգվայցի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսել էր Կավանիի մայրը։