Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումում ֆուտբոլը ևս անմասն չի մնացել։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ։ Վերջինս հայտնել է ԱՄՆ-ի նախագահին, որ Միացյալ Նահանգները ֆուտբոլային համաշխարհային ուժ դառնալու եզրին են կանգնած։
«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ԱՄՆ-ը գտնվում է ֆուտբոլային համաշխարհային ուժ դառնալու եզրին»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահը Դոնալդ Թրամփին։ Այս մասին տեղեկանում ենք Իմոն Ջիվերսի Twitter-յան պաշտոնական էջից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։