Մելբուրնում շարունակում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Այսօր ավարտվել է առաջին շրջանը։
Ավստրալացի Նիկ Կիրիոսը երեք սեթում առավելության է հասել իտալացի Լորենցո Սենեգոյի նկատմամբ 6-2, 7-6(3), 7-6(1) հաշվով։
Հանդիպումից հետո կորտում Նիկ Կիրիոսը պատասխանել է ամերիկացի լեգենդար թենիսիստ Ջոն Մաքենրոյի հարցերին։ Վերջինս Նիկի մեծ երկրպագուն է։
Հարցազրույցի ժամանակ Մաքենրոյը հայտարարել է, որ Նիկ Կիրիոսի՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթած յուրաքանչյուր սեթի դիմաց նա 1000 դոլար է նվիրաբերելու Ավստրալիայում հրդեհից տուժած մարդկանց ֆոնդին։