«Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին խոսել է կազանյան ակումբն ընտրելու պատճառների մասին:
«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ Ռուստեմ Ֆիդաևիչ Սաիմանովը իմ նշանակման հիմնական պատճառն էր: Միգուցե ավելի տրամաբանական կլիներ սկսել աշխատանքը նոր մրցաշրջանից:
Իրականում, եթե հրավիրվում են ակումբ, ապա թիմի հետ ինչ-որ բան այն չէ: Եթե ամեն ինչ լավ է, ապա մարզիչներին պարզապես չեն փոխում: Եվ շատ սխալ է, որ մարզիչը սպասի լավ ժամանակների: «Վիտեսի» իմ վերջին օրինակը դա ապացուցում է. առաջին տասը տուրերը լավագույն մեկնարկն են ակումբի պատմության մեջ, և հետո ինչ-որ բան գնաց ոչ այնպես, ինչպես ցանկանում էինք։
Ես այդ որոշումը կայացրել եմ ինքս ինձ համար: Հնարավոր չէ լավ ժամանակների սպասել: Ֆուտբոլում լավ կամ վատ ժամանակները կարող են փոխվել խաղից խաղ»,- մեջբերու է մասնագետին sport.business-gazeta-ն: