«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հաստատել է, որ ակումբը նոր հարձակվող է փնտրում տրանսֆերային շուկայում։
«Նոր հարձակվո՞ղ։ Նման հարց քննարկվում է, սակայն հստակ ոչինչ չկա։ Դա այն չէ, ինչի մասին ես հիմա մտածում եմ։ Իմ մտքերը վաղվա խաղի ու «Վալենսիայի» դեմ խաղի մասին են։
Ակումբի սպորտային բաժինը զբաղվում է այդ հարցով։ Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի»,-Սետյենի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարսելոնան» կես տարով մտադիր է վարձակալել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։