ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Էդինսոն Կավանիից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան թիմի ղեկավարությունը հնարավոր գործարքից մտադիր են 20 մլն եվրո եկամուտ ստանալ:
Ավելի վաղ ՊՍԺ-ն հրաժարվել է Կավանիին «Աթլետիկոյին» վաճառել 10 մլն եվրոյի դիմաց: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք` ուրուգվայցու պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: