Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնին կարծիք է հայտնել «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Բալոտելին թոփ հարձակվող է, ով խայտառակ բնավորություն ունի:
Այդ տղան իրեն հիմարի նման է պահում: Նա գոռոզ երեխա է, ով չի ուզում մեծանալ:
Նրա կարիերան ավարտված է: Այսպես ֆուտբոլ չեն խաղում, Մարիո,- ասել է Տոնին:
Հիշեցնենք, որ Բալոտելին Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում և դարձել ՝ 5 գոլի հեղինակ:
Հիշեցնենք ՝ «Բրեշիայի» նախագահը հայտնել էր, որ 28-ամյա հարձակվողը կլքի ակումբը: