Մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը տեղափոխվել է «Լոս Անջելես Գելեքսի»։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Goal.com-ի փոխանցմամբ՝ «Լոս Անջելես Գելեքսին» 10 միլիոն դոլար է վճարել «Սևիլիային»։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Los Angeles has been waiting.@CH14_ is 🔵⚪️&🟡.
— LA Galaxy (@LAGalaxy) January 21, 2020
31-ամյա Չիչարիտոն Մեքսիկայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 109 խաղում խփած 52 գոլով։