Երևանի «Ուրարտուն» այսօր` հունվարի 21-ին, ընկերական հանդիպում է անցկացրել սեփական մարզաբազայում` մրցելով Առաջին խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է Ալեքսանդր Գրիգորյանի թիմի` 4:1 հաշվով հաղթանակով:
Ի դեպ, հաշիվը բացել են Արմեն Շահգելդյանի թիմի ֆուտբոլիստներն` աչքի ընկնելով արդեն 17-րդ րոպեին: Առաջին կեսի վերջին րոպեներին «Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը, իսկ երկրորդ կեսում խաղն անցել է «Ուրարտուի» բացարձակ առավելությամբ:
Էրիկ Պետրոսյանի, Կարեն Մելքոնյանի ու փորձարկվող ֆուտբոլիստի գոլերի շնորհիվ «Ուրարտուն» ևս 3 գոլ է խփել ու խաղն ավարտել 4:1 հաշվով հաղթանակով:
Մինչ այս «Ուրարտուն» 3:0 հաշվով հաղթել էր «Լոկոմոտիվին»: Նախապատրաստական այս փուլում թիմը ստուգողական խաղեր կանցկացնի նաև ռուսական «Արմավիրի» ( հունվարի 24, մեկնարկը՝ 12:00), Երևանի «Ալաշկերտի» (հունվարի 28, մեկնարկը՝ 16:00) և Չարենցավանի «Վանի» հետ (փետրվարի 4, մեկնարկը՝ 16:00):