ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» ելույթների մասին.
«Այն, ինչ հիմա անում է «Լիվերպուլը», հիանալի է:Նրանք կարծես մեքենա լինեն, գտել են իրենց ռիթմն ու խաղից խաղ առաջ են ընթանում: Նրանք ոչ մի պարտություն չեն կրել: Երբ կողքից նայում ես, թվում է` ամեն բան շատ պարզ է, բայց դա այդպես չէ:
Տղաները կենտրոնացած են, նրանք 3 օրը մեկ դուրս են գալիս դաշտ ու հաղթում են ,հաղթում են, հաղթում են … հիմա խնդիրն այն է, որ բոլորը նայում են «Լիվերպուլին» ու մտածում են, թե ինչպես նրանց դեմ պայքարել: Բայց սա լավ թիմ է`շատ լավ մարզչով»,- Մբապեի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Այս պահին «Լիվերպուլն» անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: 22 տուրում թիմը ոչ մի պարտություն չի կրել, միայն մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել` ընդ որում մեկ խաղ պակաս անցկացնելով: